Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Անտերություն

Անտերություն
21.02.2025 | 13:45

Անտեղյակը կմտածի, թե անտեր մեռելի տան դուռ է՝ ոչ մտնող կա, որ գոնե ոտնահետք թողած լինի, ոչ…

Մինչդեռ սա ՀՀ նախագահի նստավայրի մուտքն է, ժամը 12:40-ի դրությամբ:

Դե հիմա արի ու հավատա, որ սա գործող հիմնարկ է: Հիմա ո՞նց շուռ չգաս ու պատշաճը չմատուցես Օպելովիչին, որ այսպես կոռոպով թքել գիտի ու թքում էլ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 25354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ